19 08 2020

Ստուգումներ` հանքարդյունաբերական կազմակերպություններում

Ստուգումներ` հանքարդյունաբերական կազմակերպություններում

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ստուգումներ են անում հանքարդյունաբերական կազմակերպություններում։ Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում նախատեսված վերահսկողական աշխատանք են տանում։

Մասնավորապես, Սյունիքի մարզում գործող մի շարք խոշոր հանքարդյունաբերական կազմակերպություններում ստուգվում է աշխատողների առողջության պահպանման, անվտանգության ապահովման և մի շարք այլ նորմերի պահանջների կատարումը»,- ասված է գրառման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ